Էլ Տախին
El Tajín (իսպ.՝ El Tajín), նախակոլումբոսյան հնավայր Մեքսիկայի հարավում՝ ժամանակակից Պոսա Ռիկա դե Իդալգո համայնքի տարածքում։ Մեզոամերիկայի ամենամեծ ու ամենակարևոր քաղաքներից մեկն է և վերակրուսյան դասական մշակույթի մաս է կազմում։ Ծաղկում է ապրել 600-ից 1200 թվականներին և այդ ընթացքում այստեղ բազմաթիվ տաճարներ, պալատներ, գնդակախաղի մրցասպարեզներ, բուրգեր են կառուցվել[1]։ Քաղաքի անկումից հետո՝ 1230-ից մինչև 1785 թվականը, ոչ մի եվրոպացի չի իմացել նրա գոյության մասին և միայն 1785-ին պետական մի պաշտոնյայի (տեսուչ-հսկիչի) բախտ է վիճակվել դեմ առնել Որմնախորշերի բուրգին[2]։
Էլ Տախինը, որն այդպես է անվանվել հնդկացիական տոտոնակ ցեղի կայծակի, ամպրոպի և անձրևի աստծո պատվին[3], իր ճարտարապետության և և ընդհանրապես մշակույթի մեծարժեքության շնորհիվ 1992 թվականին ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Այդ ճարտարապետության առանձնահատկություններից են զարդանախշավոր որմնախորշերը և յուրօրինակ ցեմենտը, որը Մեզոամերիկայի մնացած վայրերում չի կիրառվել[5]։ Էլ Տախինի առավել հայտնի հուշարձանը Որմնախորշերով բուրգն է, թեև նվազ արժեքավոր չեն Արոյո խմբի կառույցնրը, գնդակախաղի հարավային ու հյուսիսային մրցասպարեզները և Տախին Չիկոյի պալատները[6]։ Այդ հնավայրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են գնդակախաղի 20 մրցասպարեզ (վերջին 3-ը՝ 2013 թվականի մարտ ամսին)[7]։ 1970-ական թվականներից սկսած՝ Էլ Տախինը համարվում է զբոսաշրջիկների համար առավել նշանակալի հնավայրը Վերակրուսի տարածշրջանում[8]. հենց միայն 2017 թվականին գրավել է 386.406 այցելուների[9]։
Ամեն տարի մարտ ամսին այստեղ անց է կացվում Cumbre Tajin փառատոնը, որտեղ ներկայացվում են ինչպես տեղաբնիկների, այնպես էլ այլ ժողովուրդների մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ ժողովրդական երգ-երաժշտության համերգներ[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան հնավայրից
-
Լուսանկար National Geographic ամսագրի մարտ ամսվա համարից
-
Էլ Տախինի բուրգը, 2005 թվականի հուլիս
-
Էլ Տախինը 2006 թվականի օգոստոսին
-
Արոյո խմբի կառույցները հարավ-արևելքից
-
Որմնախորշերով բուրգի թիվ 27 որմնատախտակը
-
C2 կառույցը
-
B կառույցը
-
A կառույցը
-
Դրվագ թիվ 1 սյունից
-
Կապույտ տաճարը
-
Թիվ 5 կառույցը
-
Տեսարան գնդակախաղի հյուսիսային մրցասպարեզից
-
Տեսարան գնդակախաղի հարավային մրցասպարեզից
-
Որմնատախտակ գնդակ խաղացողի գլխատման փորագրապատկերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wilkerson, S. Jeffery K. (1987). El Tajin: A Guide for Visitors. էջեր 72–73. ISBN 968-499-293-9.
- ↑ Wilkerson, S. Jeffery K. (1987). El Tajin: A Guide for Visitors. էջ 12. ISBN 968-499-293-9.
- ↑ Watson, Iain (2002 թ․ ապրիլ). «The Art of Mesoamerica, From Olmec to Aztec (3rd Edition)2002204Mary Ellen Miller. The Art of Mesoamerica, From Olmec to Aztec (3rd Edition). London : Thames and Hudson 2001. 240 pp., £8.95 The World of Art series». Reference Reviews. 16 (4): 32. doi:10.1108/rr.2002.16.4.32.204. ISBN 0-500-20345-8. ISSN 0950-4125.
- ↑ «El Tajin, Pre-Hispanic City». World Heritage Organization/UNESCO. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Wilkerson, S. Jeffery K. (1987). El Tajin: A Guide for Visitors. էջ 45. ISBN 968-499-293-9.
- ↑ Schuster, Angela M. H. (1998 թ․ փետրվարի 13). «El Tajín, Abode of the Dead "The Photography of Nicolas Sapieha"». Archeology magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-10-06-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Various. «El Tajin, Veracruz, Mexico, Ruin Site, Pyramid of the Niches». Softseattravel.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «El Tajín, patrimonial mundial» [El Tajin, world heritage] (իսպաներեն). Mexico: INAH. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Estadística de Visitantes» (իսպաներեն). INAH. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ Reyes-Heroles C, Regina (2009 թ․ փետրվարի 25). «Tajín, un espacio para vivir la magia» [Tajin, a space to experience the magic]. CNN Expansion (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- El Tajín Instituto Nacional de Antropología e Historia. Gobierno de México.
- El Tajín Universidad de Wisconsin. Estados Unidos.
- El Tajín
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Տախին» հոդվածին։ |
|